Անի Չիլինգարյանի թեկնածությունն է առաջարկվել Վարչական դատարանի դատավորի պաշտոնում
Բարձրագույն դատական խորհուրդը մարտի 3-ին որոշում է ընդունել, որով Անի Չիլինգարյանի թեկնածությունն է առաջարկել Վարչական դատարանի դատավորի պաշտոնում։ Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է․
«2022 թվականի մարտի 3-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 115-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 117-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է․
- Հանրապետության նախագահի լիազորությունները կատարողին առաջարկել Անի Կարենի Չիլինգարյանի թեկնածությունը` Վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
- Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի լիազորությունները կատարողի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Անի Կարենի Չիլինգարյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:
Լուսանկարը՝ Փաստաբանների պալատի կայքից
Մեկնաբանել