HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր կանցկացվի «ԱՕԿՍ-ի շենքը իմն է» խորագրով քաղաքացիական բողոքի ակցիա

Այսօր՝ ժամը 13:00-14:30-ին, Աբովյան 3/1 հասցեում ԱՕԿՍ-ի շենքի հարևանությամբ «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է «ԱՕԿՍ-ի շենքը իմն է» խորագրով քաղաքացիական բողոքի ակցիան:

Երևանի ինքնորոշված քաղաքացիները կգնան դեպքի վայր՝ քաղաքացիական ստուգայցի: Նրանց հետաքրքրում է ամեն ինչ՝ կապված ԱՕԿՍ-ի շենքի հարևանությամբ սկսված շինարարական աշխատանքների հետ:

«Ընտրությունների կարևոր առաքելության ավարտից հետո իշխանությունները շարունակում են քանդել մեր քաղաքը: Բիզնեսի և փողի ցնորքի ալիքին կարող է զոհ գնալ Աբովյան փողոցում գտնվող ԱՕԿՍ-ի շենքը, որը երեկ և այսօր, քաղաքական խառը իրադրությունից օգտվելով, կառուցապատողը սկսել է քանդել: Քաղաքային իշխանությունները պետք է պատասխան տան պատմամշակութային արժեք ներկայացնող և հաստատված հուշարձան-շենքի խարխլմանը նպաստող գաղտագողի, խլուրդաքանդարարական և էլիտանախագծային աշխատանքների թույլտվություն տալու համար» - նշվում է «Մեր քաղաքը» նախաձեռնության հայտարարության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter