HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզվում են «Զառա» խանութ-սրահից ավազակությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի հանգամանքները․ ՔԿ

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ «Զառա» խանութ-սրահից ավազակությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքը բացահայտելու ուղղությամբ:

«Նախնական տվյալներով՝ երկու անձինք, ավազակությամբ, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2022թ. մարտի 06-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 3-րդ հասցեում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում գործող «Զառա» խանութ-սրահի գանձապահների՝ կողմնակի անձանց մուտքն արգելված աշխատասենյակ և որպես զենք օգտագործվող, ատրճանակին նմանվող առարկայի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հարձակվել են այդ պահին աշխատասենյակում գտնվող աշխատակցուհու վրա, պահանջել հեռանալ գանձապահների սենյակից, որից հետո չհրկիզվող պահարանից հափշտակել են ընկերությանը պատկանող, նախնական տվյալներով, 2 մլն 392 000 դրամ գումարը ու դիմել փախուստի»,- ասված է ՔԿ հաղորդագրությունում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են խանութի անվտանգության տեսախցիկների տեսաձայնագրությունները և ենթարկվել զննության, հարցաքննվել են մի շարք անձինք:

Կատարվում է նախաքննություն:

Լուսանկարը՝ banks.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter