HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մաթևոսյանը և Գերմանիայի դեսպան Ռիխտերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերիման։ Հանդիպնը մասնակցել է նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը։ Այս մասին հայտնում են կառավարության լրատվության բաժնից։

Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է հայ և գերմանացի ժողովուրդներին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և նշել, որ վերջին երեք տասնամյակի ընթացքում Հայաստանն ու Գերմանիան ստեղծել են վստահելի գործընկերություն՝ հիմնված պատմական կապերի, ընդհանուր արժեքների և շահերի վրա:

Փոխվարչապետը բարձր է գնահատել GIZ-ի հայաստանյան գրասենյակի կատարած աշխատանքները բոլոր ուղղություններով և շնորհակալություն է հայտնել Գրասենյակին՝ Հայաստանի զարգացման օրակարգին աջակցելու համար։

Հանդիպման ընթացքում համագործակցության հեռանկարային ուղղություններից է համարվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ու այդ համատեքստում կարևորվել է Գերմանիայում «ԹՈՒՄՈ» կենտրոնի պաշտոնական բացումը։ Որպես փոխգործակցության այլ ոլորտներ՝ կողմերն ընդգծել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով ապակենտրոնացված համագործակցությունը, ինչպես նաև մշակութային տուրիզմի ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների շարքում արձանագրած տնտեսական աճը, վարչատարածքային բարեփոխումների արդյունքում համայնքների միավորման գործընթացը, «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Հայաստանի համայնքներում գործարկված քաղաքացիների սպասարկման գրասենյակների գրանցած արդյունքները և տարբեր ուղղություններով Հայաստանի հետ կայուն ու ինտենսիվ համագործակցության հույս է հայտնել։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter