HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

The Wall Street Journal. Ռուսաստանը սիրիացիներին հավաքագրում է Ուկրաինա ուղարկելու համար

Ռուսաստանի իշխանությունները հավաքագրում են Սիրիայի բնակիչներին Ուկրաինայում պատերազմին մասնակցելու համար։ Այդ մասին The Wall Street Journal պարբերականին հայտնել են ամերիկացի չորս անանուն պաշտոնյաներ։

Ռուսական իշխանությունները փնտրում են սիրիացիների, որոնք ունեն փողոցային մարտերի փորձ՝ հուսալով, որ դա կօգնի գրավել Կիևը։ Մասնագետները կարծում են, որ այդ քայլը կարող է ցույց տալ մարտական գործողությունների սրման վտանգը, գրում է The Wall Street Journal-ը։

Պարբերականը տվյալներ չունի, թե Սիրիայի քանի բնակիչ է հավաքագրվել։ Ամերիկյան թերթի զրուցակիցներից մեկը նշել է, որ նրանցից ոմանք արդեն իսկ Ռուսաստանում են և պատրաստվում են մեկնել Ուկրաինա։ 

Շուրջ մեկ շաբաթ առաջ սիրիական Deirezzor24 պարբերականը հայտնել էր, որ Ռուսաստանը Սիրիայում հավաքագրում է վարձկանների, ինչպես նաև մարդկանց, որոնք կզբաղվեն օբյեկտների պահպանմամբ։ Վերջիններիս խոստանում են վեցամսյա զբաղվածություն և 200-300 դոլար աշխատավարձ։ Սիրիական լրատվամիջոցի պնդմամբ՝ հավաքագրմանը մասնակցում է Վագների խումբը։

Պենտագոնի գնահատմամբ՝ ներկայումս Ռուսաստանը գործադրել է իր ուժերի ու միջոցների 95 %-ը, որոնք կենտրոնացվել էին Ուկրաինայի հետ սահմանին (երկու օր առաջ նշվում էր 92 %-ը)։

Ավելի վաղ, Ուկրաինան հայտարարել էր Ռուսաստանի հետ պատերազմին մասնակցելու համար օտարերկրյա կամավորների հավաքագրման մասին։ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի խոսքով՝ Ուկրաինա գալու համար կամավորագրվել է շուրջ 20 000 մարդ՝ աշխարհի 52 երկրից։

Լուսանկարը՝ TASS/Anas Alkharboutli/dpa

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter