HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում և Սյունիքում մարտի 9-ին կնվազի 6-8 աստիճանով

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․

Հանրապետությունում մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարտի  8-ի  ցերեկը առանձին շրջաններում, 9-12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք։ 

Երևանում մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 8-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատավածներում հնարավոր է կարճատև անձրև, 9-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 10-ին հնարավոր է ամպրոպ։   

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, մարտի 8-12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում և Սյունիքում մարտի 9-ին կնվազի 6-8 աստիճանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter