HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տարածաշրջանային մակրոտնտեսական իրավիճակի վերաբերյալ քննարկում է անցկացրել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ այսօր կայացել է քննարկում տարածաշրջանային մակրոտնտեսական իրավիճակի և Հայաստանի ֆինանսատնտեսական համակարգի վրա դրա ազդեցության վերաբերյալ: Այս մասին հայտնում են կառավարությունից։

Քննարկմանը մասնակցել են Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան, Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռայիսսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:

Հանդիպման ավարտին փոխվարչապետը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և առաջարկել է պարբերաբար նմանատիպ հանդիպումներ կազմակերպել և փորձագիտական մակարդակով մտքեր փոխանակել հնարավոր զարգացումների շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter