HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀԱԿ-ը ընտրությունների հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կտա այսօրվա հանրահավաքում

Այսօր՝ ժամը 19-ին, Ազատության հրապարակում կմեկնարկի Հայ ազգային կոնգրեսի հետընտրական առաջին հանրահավաքը:

ՀԱԿ մամուլի պատասխանատու Արման Մուսինյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ընտրությունների հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կտրվեն հենց հանրահավաքի ժամանակ:

Այն հարցի պատասխանը, թե հանրահավաքները շարունակակա՞ն են լինելու, Արման Մուսինյանի խոսքերով, դարձյալ կտրվի հանրահավաքի ժամանակ:

Ավելի վաղ ՀՀՇ լրատվական կենտրոնը տեղեկացրել էր, որ Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել ՀՀՇ կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի՝ մայիսի 8-ին Ազատության հրապարակում հանրահավաք, այնուհետև երթ անցկացնելու մասին իրազեկումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter