Netflix-ը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում
Netflix սթրիմինգային ծառայությունը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում։ Պատճառն այդ երկրի կողմից Ուկրաինա ներխուժումն է։ Այդ մասին Variety պարբերականին հայտնել է Netflix-ի պաշտոնական ներկայացուցիչը։
«Հաշվի առնելով տեղի ունեցողը՝ մենք որոշել ենք դադարեցնել աշխատանքը Ռուսաստանում»,- ասել է Variety-ի զրուցակիցը։
Ավելի վաղ, Netflix-ը հրաժարվել էր հեռարձակել ռուսական կենտրոնական հեռուստաընկերությունները և դադարեցրել ռուսական օրիգինալ սերիալների արտադրությունը։
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանում դադարեցվել կամ սահմանափակվել է արևմտյան հարթակների և ծառայությունների աշխատանքը, որոնց թվում են Apple Pay-ը, Google Pay-ը, Spotify-ը, TikTok-ը, Facebook-ը և Twitter-ը։
Իլյուստրացիան՝ Fox News-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել