HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայր Աթոռում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մարտի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ,  սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով: 

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց  Կաթողիկոսը:

«Նորին Սրբությունն առանձնակի գոհունակությամբ ընդգծեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարքի մասնակցությունը ԳՀԽ-ին: Վեհափառ Հայրապետը նաև շնորհավորեց Հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանին Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ առաքելություն։

Ժողովի օրակարգում ընդգրկված են ազգային, եկեղեցա-վարչական, իրավական, կանոնական և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված հարցեր»,- ասված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter