HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՏՄ քաղաքացիները Հայաստանում ազատված են աշխատանքի թույլտվություն և կացության կարգավիճակ ստանալու պահանջից

Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ ԵԱՏՄ քաղաքացիները Հայաստանում ազատված են աշխատանքի թույլտվություն և կացության կարգավիճակ ստանալու պահանջից։

Բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ստանալու նպատակով Հայաստանում աշխատող ԵԱՏՄ քաղաքացիները պետք է ձեռք բերեն հանրային ծառայությունների համարանիշ և գրանցվեն Workpermit հարթակում՝ վերբեռնելով աշխատանքային պայմանագիրը։

Անհրաժեշտ է.

  1. Մուտք գործել workpermit.am/am կայք։
  2. Սեղմել բացված պատուհանի վերևի աջ անկյունում առկա «Գրանցում» հղման վրա։
  3. Բացված պատուհանում ընտրել «ԵԱՏՄ քաղաքացի» ներդիրը՝ սեղմելով «ԵԱՏՄ քաղաքացի» գրառման վրա։ 
  4. Լրացնել բացված ձևում առկա դաշտերը և հաստատել։

*Հայաստանում Հանրային ծառայությունների համարանիշ ստանալու համար անհրաժեշտ է այցելել տարածքային անձնագրային բաժանմունք։ Խորհուրդ է տրվում միաժամանակ իրականացնել նաև բնակության վայրում հաշվառումը հետագա գործընթացների հարթ կազմակերպման նպատակով։

** ԵԱՏՄ անդամ պետության այն քաղաքացիները, որոնք Հարթակում ունեն ակտիվ օգտահաշիվ, կարող են իրենց հետ ՀՀ ժամանած ընտանիքի անդամներին (ծնողներ, կին, ամուսին, երեխաներ) հաշվառել Հարթակի իրենց օգտահաշվում։

*** Ե՛վ ԵԱՏՄ քաղաքացուն,  և՛ նրա ընտանիքի անդամին տրամադրվող տեղեկանքը տրվում է աշխատանքային պայմանագրի ժամկետով, եթե պայմանագիրը կնքված է անժամկետ, տեղեկանքը տրվում է մեկ տարի վավերականության ժամկետով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter