HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանիան սկսել է Ուկրաինայում հնարավոր ռազմական հանցագործությունների հետաքննությունը

Գերմանիայի գլխավոր դատախազությունը սկսել է Ուկրաինայում հնարավոր ռազմական հանցագործությունների հետաքննությունը։ Այդ մասին հայտնում է Spiegel-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

Ավելի վաղ, Ռուսաստանի կողմից կասետային ռումբերի հնարավոր կիրառման մասին խոսել էին իրավապաշտպան կազմակերպություններն ու փորձագետները։ Այդ մասին հայտարարել էր նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։

Բացի այդ, գերմանական դատախազությունը կհետաքննի նաև բնակելի թաղամասերի վրա հարձակումները, քաղաքացիական ենթակառուցվածքներին, գազամուղներին ու ջերմաէլեկտրակայանների վրա հարձակումները։ Այդպիսի հետաքննության նպատակը ուղղակի և անուղղակի հանցանշանների հայտնաբերումն է։

dpa գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի դաշնային դատախազությունը հստակ տվյալներ ունի, որոնք վկայում են Ուկրաինայի տարածքում տեղի ունեցած ռազմական հանցագործությունների վերաբերյալ։ Բացի այդ, կա վտանգ, որ այդպիսի հանցագործությունների թիվը կարող է աճել։

Հետաքննության առաջին փուլում տեղի կունենա մեծ թվով ապացույցների հավաքման և փաստաթղթավորման գործընթաց։ Դրա արդյունքում, ենթադրվում է, որ կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել կոնկրետ անձինք, որոնք գործել են կոնկրետ հանցագործություններ։

Deutsche Welle-ն գրում է, որ համաձայն Միջազգային քրեական օրենսգրքի, Գերմանիայի գլխավոր դատախազն իրավունք ունի ողջ աշխարհում հետապնդել ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ իրականացրած անձանց։ Համանման հետաքննություն ներկայումս ընթանում է նաև Սիրիայի իշխանությունների ներկայացուցիչների մասով, որոնցից մի քանիսի նկատմամբ արդեն իսկ մեղադրական դատավճիռներ են կայացվել։

Լուսանկարը՝ AP Photo/Emilio Morenatti

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter