HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովն ավարտեց իր աշխատանքները

ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակը տեղեկացնում է, որ 2022 թ. մարտի 8-ին, Հայաստանում գումարված ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովն ավարտեց իր աշխատանքները։ Այն մեկնարկել էր փետրվարի 28-ին։ Ժողովի օրակարգը բխում էր հայրենիքի և հայության առջև ծառացած ներազգային, միջազգային և տարածաշրջանային մարտահրավերներից, որոնց շուրջ ծավալվեցին խորքային քննարկումներ. ճշտվեցին հաջորդ քառամյակի ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը և կայացվեցին որոշումներ Հայ դատի, արտաքին և ներազգային ուղղություններով աշխատանքների, քարոզչական և տնտեսական քաղաքականության վերաբերյալ: Ժողովը քննեց և գնահատեց շրջանավարտ ՀՅԴ Բյուրոյի եռամյա գործունեությունը, ներկազմակերպական խնդիրներն ու անելիքները: Ընդհանուր ժողովն իր օրակարգը սպառելուց հետո, ընտրեց կուսակցության բարձրագույն մարմին՝ Բյուրո: ՀՅԴ Բյուրոն իր անդրանիկ նիստում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ընտրեց Հակոբ Տեր-Խաչատուրյանին։

ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամներն են՝ 

Վիգեն Բաղումյան (Իրան)

Դավիթ Իշխանյան (Արցախ)

Արսեն Համբարձումյան (Հայաստան)

Կիրո Մանոյան (Հայաստան)

Մկրտիչ Մկրտիչյան (Լիբանան)

Խաժակ Մկրտիչյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)

Արմեն Ռուստամյան (Հայաստան)

Հովսեփ Տեր-Գևորգյան (Եվրոպա)

Րաֆֆի Տոնապետյան (Կանադա)

Մուրադ Փափազյան (Եվրոպա):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter