HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վերջին 13 օրվա ընթացքում Վրաստան է ժամանել ՌԴ ավելի քան 20 000 քաղաքացի

Վերջին 13 օրվա ընթացքում Վրաստան է ժամանել 20 000-ից ավելի Ռուսաստանի քաղաքացի։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ նախարար Վախթանգ Գոմելաուրին։

«2019 թվականի նույն օրերին Վրաստան է ժամանել Ռուսաստանի շուրջ 40 000 քաղաքացի»,- լրագրողներին հայտարարել է վրացի պաշտոնյան։

Նախարարի խոսքով՝ Ռուսաստանի քաղաքացիները Վրաստան են ժամանում Թուրքիայից և Հայաստանից։

«Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ Հյուսիսկովկասյան հանրապետություններից են. դաղստանցիներ, չեչեններ, հիմնականում՝ կանայք և երեխաներ, որոնք վերջին օրերին գտնվում էին Թուրքիայում և թռիչքների դադարեցման պատճառով հիմա ավտոբուսներով կազմակերպված ժամանում են Վրաստան և ուղիղ շարժվում դեպի «Լարս»-ի անցակետ»,- նշել է նա։

Վախթանգ Գոմելաուրին հերքել է այն տեղեկությունները, որ ռուսական քաղաքացիների մեծ մասը մնում է Վրաստանում։

«Վերջին օրերին Ռուսաստանի մոտավորապես 3000 քաղաքացի մնացել է Վրաստանում։ Ավելի քան 100 քաղաքացու էլ տարբեր պատճառներով վրացական իշխանությունները չեն թույլատրել մտնել երկիր»,- եզրափակել է Վախթանգ Գոմելաուրին։

Լուսանկարը՝ topcor.ru-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter