HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության բանակն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել

Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ մարտի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակել են ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչից հետո իրենք պատասխան կրակ են բացել։ 

«Այս հայտարարությունը ոչ մի կապ չունի իրականության հետ. Արցախի ՊԲ-ն ոչ միայն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, այլև, ինչպես արդեն նշել ենք ավելի վաղ, մարտի 7-ին և 8-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետերից, համապատասխանաբար՝ 2 և 3 անգամ, կրակել են Խրամորթ գյուղի ուղղությամբ»,- ասված է ՊԲ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter