HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանի զինված ուժերն Արցախում կրկին 60 մմ ականանետից արկեր են արձակել

Մարտի 9-ին` ժամը 14։00-14։30 սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Արձակվել է 4 հատ ական։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Այս մասին հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Ավելի վաղ, Արցախի պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ մարտի 8-ին` ժամը 23։00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական էր արձակել գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկային։ Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter