HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ի առավոտյան այցելել է Փարիզի արվարձաններից՝ Մոնֆոր Լամորի քաղաքի գերեզմանատուն, որտեղ ամփոփված է աշխարհահռչակ հայազգի շանսոյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի աճյունը: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը ծաղիկներ է խոնարհել շանսոնյեյի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:

Վարչապետին ուղեկցել են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և կառավարական պատվիրակության այլ պաշտոնատար անձինք»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter