Շուշիում մեկնարկել է «Կովկասակասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդները» գիտաժողովի կազմկոմիտեի նիստը
Մայիսի 8-ին Արցախի Շուշի քաղաքի Shushi Grand Hotel-ում մեկնարկել է «Կովկասակասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդները» թեմայով գիտաժողովի կազմկոմիտեի ընդլայնված եռօրյա նիստը։
Հայաստանյան ներկայացուցիչներից զատ՝ կազմկոմիտեում ընդգրկված են նաև գիտնականներ ու հասարակական գործիչներ Ադրբեջանից, Վրաստանից, Իրանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից։
Հանդիպման ծրագրով կքննարկվեն առաջիկա գիտաժողովի (Երևան, 5-7 հոկտեմբեր, 2012) ձևաչափը, ընդգրկումը, թեմաներն ու բաժինները։
Հանդիպման երկրորդ օրը՝ մայիսի 9-ին, կազմկոմիտեի անդամները կմասնակցեն Արցախի պաշտպանության բանակի տոնական շքերթին՝ նվիրված ադրբեջանական երկարատև բռնազավթումից Շուշիի ազատագրմանը։
Կազմկոմիտեի քարտուղար Խաչիկ Գևորգյանը հայտնում է, որ հանդիպման վերջին օրը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի երաժշտական կենտրոնում առաջին անգամ կներկայացվի թալիշ երաժիշտների հեղինակած «Թալիշստան քայլերգը»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել