Լիբանանում խաղաղապահ առաքելությունում ընդգրկված կին զինծառայողները պարգևատրվել են
Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի տեղակայման վայրում Կանանց միջազգային տոնի կապակցությամբ անցկացվել է հանդիսավոր միջոցառում։ Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարությունը։
«Միջոցառման շրջանակում բարեխիղճ ծառայության համար բարձր գնահատականի են արժանացել և հրամանատարության կողմից պարգևատրվել են նաև խաղաղապահ առաքելությանն ընդգրկված հայկական զորախմբի կին զինծառայողները»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել