HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 35 ավտոմեքենա

Մարտի 6-ից 9-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Գեղարքունիքի մարզի Գետափ-Մարտունի, Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն, Վարդաղբյուր-Բաշգյուղ, Արագածոտնի մարզի Ջամշլու-Գեղարոտ ավտոճանապարհներին:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 35 ավտոմեքենա և 65 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter