HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի Խրամորթ գյուղում խաղաղ բնակիչ է վիրավորվել

Այսօր, ժամը 10:35-ին Արցախի Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, որ Խրամորթ գյուղի բնակիչ, 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից  արձակված ականանետի կրակոցից՝ մեջքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել:

Ըստ Արցախի ՆԳՆ-ի՝ ականը պայթել է տան բակում:

Սուրեն Բաղդասարյանը շտապ տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter