HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ժողովուրդը թող վստահ լինի, որ կառավարության ծրագրերն իրականացվելու են․ Վ․ Խաչատուրյան

Կառավարության մարտի 10-ի նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ հայտնեց, որ այսօր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ վերջին նիստն է։ Նա շնորհակալություն հայտնեց Խաչատուրյանին նախարարի կարգավիճակում համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթեց։

«Շնորհակալություն եմ հայտնում վստահության համար, որ այս 7 ամսվա ընթացքում հնարավորություն եք տվել աշխատել որպես կառավարության անդամ։ Ես շատ գոհ և զգացված եմ այն մթնոլորտի համար, որ ստեղծվել է կառավարությունում, և ինձ հնարավորություն է տրվել իմ գիտելիքները, փորձը օգտագործել նախարարության ղեկավարման աշխատանքում։ Հավատացեք, որ կառավարության իմ գործընկերների վերաբերմունքն իմ հանդեպ ընդգծված է եղել, չգիտեմ՝ ինչով պայմանավորված»,- ասաց Խաչատուրյանը։

Նա նաև շնորհակալություն հայտնեց գործընկերներին և կառավարության աշխատակազմին՝ «աշխատանքային ռեժիմին դիմանալու և կարևորագույն որոշումներ ընդունելու» համար։ 

«Համոզված եմ, որ հետագայում իմ նոր աշխատավայրում մեր համատեղ աշխատանքի արդյունքում միասին հաջողություններ ենք արձանագրելու, և մեր ժողովուրդը թող վստահ լինի, որ այն ծրագրերը, որոնք նախատեսել է կառավարությունն առաջկա 5 տարիների ընթացքում, մեր համատեղ աշխատանքով իրականացվելու են»,- նշեց Խաչատուրյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter