HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

29,5 մլն դրամ՝ ՊՊԾ տրանսպորտային միջոցների ապահովվածության բարելավմանը

Պետբյուջեով նախատեսված Պետական պահպանության ծառայության ազատ միջոցներից 29,5 մլն դրամ կուղղվի Պետական պահպանության ծառայության տրանսպորտային միջոցների ապահովվածության բարելավմանը: Որոշման նախագծով փոփոխություններ և լրացումներ կկատարվեն պետբյուջեի մասին օրենքում։ Նախագծի 2-րդ կետը հույժ գաղտնի է։ Որոշումն ընդունվեց կառավարության մարտի 10-ի նիստում՝ չցեկուցվող հարցերի փաթեթով։ 

Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ որոշման ընդունումը պայմանավորված է Պետական պահպանության ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

«​Մասնավորապես, Պետական պահպանության ծառայությունն իրականացնում է պետական պահպանության օբյեկտների, ինչպես նաև նրանց մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի` շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովումը:

​Պետական պահպանության ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու և մասնագիտական ստորաբաժանումների անվտանգության ապահովման միջոցների արդիականացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել բարելավել ՊՊԾ տրանսպորտային միջոցների ապահովվածությունը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Նախագծի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter