HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

114,8 մլն դրամ՝ պետական կառույցների ու տարածքների պայմանների բարելավման համար

Կառավարությունը պահուստային ֆոնդից 114 մլն 781 հազ. դրամ կուղղի պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավմանը։ Գործադիրն այս նպատակով մարտի 10-ի նիստում փոփոխություններ կատարեց «Պետական բյուջեի մասին» օրենքում։

«Էներգետիկ ծառայություններ», «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր», «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածներով նախատեսված գումարները կառավարությունը նվազեցրեց՝ ուղղելով այս միջոցառմանը։

Որոշման նախագծի 2-րդ և 3-րդ կետերը գաղտնի են։ Այլ մանրամասներ նախագծում չկան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter