HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ադրբեջանն իր այսօրվա պահվածքով մեզ չպիտի շեղի այդ ճանապարհից․ Խաչատուրյանը՝ խաղաղության դարաշրջանի մասին

Համոզված եղեք, որ հացի խնդիր չի լինի։ Այս մասին կառավարության մարտի 10-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։

«Մենք մեր հնարավորությունները գնահատում ենք։ Շատ լավ գիտենք, որ հացահատիկի արտադրության ներքին ռեսուրսները պակասել են, բայց այլ ձևերով այդ պակասը լրացվելու է»,- ասաց նա։

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք անլուրջ չէ, երբ կառավարությունը խոսում է խաղաղության դարաշրջանի մասին, իսկ ադրբեջանցիները կրակում են՝ Խաչատուրյանն ասաց․ «Հա, հետո ի՞նչ։ Որևիցէ մեկը, այդ թվում՝ Ադրբեջանն իր այսօրվա պահվածքով մեզ չպիտի շեղի էդ ճանապարհից։ Մենք պիտի կարողանանք իսկապես խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում։ Կրակում են, մենք էլ պիտի պաշտպանվենք, պաշտպանվելով ասենք, որ իսկապես մենք պաշտպանված ենք և պետք չի մեզ հետ էդպես խոսել»։

Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ նախարարը նշեց, որ Հայաստանի իշխանությունների կեցվածքը, նրանց հայտարարություններն ամենաճիշտն են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter