HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կատարը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Երկօրյա աշխատանքային այցով Դոհայում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Կատարի առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Սուլթան բին Ռաշեդ ալ Խաթրի հետ։

Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Հայաստանի էկոնոմիկայի նախարարն իր գործընկերոջը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության հիմնական ուղղությունները, հայկական արտադրանքը,  արտահանման հիմնական շուկաները,  գերակա ոլորտները (մասնավորապես քիմիական արդյունաբերությունը, մեքենաշինությունը, ոսկեգործությունը և ադամանդագործությունը, թեթև ադրյունաբերությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները)։ 

«Սուլթան  բին Ռաշեդ ալ Խաթրը հետաքրքրվածություն է հայտնել Վահան Քերոբյանի կողմից նշված ոլորտների, ինչպես նաև Հայաստանի անշարժ գույքի ոլորտի նկատմամբ։ Նա նաև կարևորել է սննդամթերքի և պարենային անվտանգության տեսանկյունից ռազմավարական պահուստի առկայությունը որոշակի ժամանակահատվածի համար և առաջարկել համագործակցել այս ուղղությամբ ևս։  

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ստարտափերի զարգացման հարցում համագործակցության հնարավորություններին։ Խոսվել է ոլորտը կարգավորող հուշագրերի ստորագրման անհրաժեշտության մասին։

Հյուրընկալող կողմը համագործակցության պատրաստակամություն է հաստատել ինչպես պետական մակարդակով, այնպես էլ գործարար համայնքի մասնակցությամբ։ 

Կողմերը միակարծիք են եղել, որ արդյունավետ համագործակցությության համար անհրաժեշտ է որոշել ընդհանուր հետաքրքրությունների շրջանակը  տարբեր ցուցահանդեսների, տոնավաճառների, գործարար համաժողովների, փոխադարձ այցելությունների կազմակերպման միջոցով։

Նշված հարցերը ևս մեկ անգամ քննարկելու նպատակով առաջարկություն է եղել հաջորդ հանդիպումը կազմակերպել Հայաստանում։  

Նախարար Վահան Քերոբյանի՝ Կատարի ներդրումային գործակալության գործադիր տնօրեն Մանսուր ալ Մահմուդի հետ հանդիպման ժամանակ վերջինս պատրաստակամություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ իրականացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտում»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter