
Վարորդական վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշար է կազմվել
Ճանապարհային ոստիկանությունը կազմել է վարորդական իրավունքի վկայական ստանալու համար որակավորման տեսական քննության գիտելիքների ստուգման թեստերի նոր հարցաշար, որը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում:
Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությունները կընդունվեն նոր հարցաշարով` այն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակվելուց 30 օր հետո։ Մինչ նոր հարցաշարի գործարկումը տեսական քննությունները կընդունվեն նախկինում հրապարակված գիտելիքների ստուգման թեստերի հիման վրա։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել