Սպասվում է տեղումներ
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ մայրաքաղաքում այսօր ցերեկը, մարտի 11-ին, 12-ին, 13-ի ցերեկը, ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ, մարտի 10-ին, 11-ին հնարավոր է ամպրոպ։
Մարտի 14-ին, 15-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 11-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Մարզերում այսօր ցերեկը, մարտի 11-13-ը, ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ։
Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, մարտի 10-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 12-15-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։ Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ ձնախառն անձրև։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել