HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամռան մեկնարկը Երևանում լինելու է տեխնոլոգիական

«Smart Country - թվային լուծումներ նորարար տնտեսության համար» խորագիրը կրող, ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի տեղի կունենա հունիսի 15-16 «Արմենիա մարիոթ» հյուրանոցում:

5-րդ ամենամյա ֆորումի նպատակն է աջակցել ինովացիոն տնտեսության ստեղծմանը թվային լուծումների հիման վրա, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները:

Երկօրյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը բաղկացած կլինի տեխնոլոգիաների ներդրման խնդիրներին նվիրված կոնֆերանսից (կքննարկվեն ՏՀՏ և այլ նորարարական տեխնոլոգիական լուծումների արդյունավետ ներդրման ձևերը, մեթոդները և խնդիրները տնտեսությունում), տեխնոլոգիական սեմինարների շարքից (կներկայացվեն ՏՀՏ ընկերությունների կողմից նախագծված վերջին լուծումներն ու ծառայությունները) և DigiTec Business ֆորում-ցուցահանդեսից:

«Միջոցառման շրջանակներում ՏՀՏ ոլորտի տեղական ընկերությունները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց նոր արտադրանքները, ծառայությունները, իսկ պոտենցիալ օգտագործողները գնահատելու՝ որքանով այդ առաջարկները կօգնեն բարելավել իրենց աշխատանքային գործընթացները, բարձրացնել տրամադրվող ծառայությունների որակը, ավելացնել եկամուտները և այլն»,- նշում է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«ԴիջիԹեք գործարար համաժողովի թիրախային լսարանն այն հայկական բիզնեսն է, որը գործում է մրցակցային դաշտում և դուրս է մենաշնորհային շրջանակներից: Սա արդիական միջոցառում է, նախատեսված խելացի ու առաջադեմ գործարարների համար, ովքեր ուզում են ապրել առաջատար երկրում»,- ասում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ֆորումի կազմակերպիչն է ԻՏՁՄ-ն, գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը: Միջոցառումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter