
Ադրբեջանցիները 120 մմ ականանետից 2 արկ են արձակել Արցախի Խնապատ գյուղի վրա
Այսօր՝ մարտի 11-ին` ժամը 10:20-ի սահմաններում, ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով 120 մմ ականանետից 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ, տուժածներ չկան: Այս մասին հաղորդում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։
Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից այս պահին բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում:
Արցախի ոստիկանության շրջանային բաժիններում նախապատրաստվում են նյութեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել