Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով
Հայաստանի տարածքում մարտի 11-ի ցերեկը, 12-13-ին, 16-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Այս մասին հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-7 մ/վրկ, մարտի 11-13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 12-15-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։
Երևանում մարտի 11-ի ցերեկը, 12-13-ին, 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 11-ի ցերեկը հնարավոր է ամպրոպ։ Մարտի 14-15-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ:
Մարտի 11-ին ցերեկը սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վրկ արագությամբ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել