HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանի շրջայցը մայրաքաղաքում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ծանոթացել իրականացվող և նախատեսված բարեկարգման աշխատանքներին, քաղաքապետի հետ ծառ տնկել զբոսայգու տարածքում:

Հանրապետության ղեկավարն այնուհետև այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող համատիրություններից մեկի բակային տարածք: Սերժ Սարգսյանն այստեղ ևս ծանոթացել է բարեկարգման աշխատանքներին, մասնակցել ծառատունկին: Մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման ծրագրերում իր զգալի ներդրումն է ունեցել նաև «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը:

 Հանրապետության ղեկավարն այցելել է նաեւ իտալական «Ռենկո» ընկերության կողմից մայրաքաղաքում կառուցվող հեծանվահրապարակ: Սերժ Սարգսյանին ներկայացվել են ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցվող հեծանվահրապարակի նախագիծն ու իրականացվող աշխատանքները:

Ինչպես հայտնում են նախագահի մամլո ծառայությունից, նշվել է, որ Հայաստանում հեծանվասպորտի զարգացման նպատակով կառուցվող հրապարակն առանձնահատուկ է իր ճարտարապետական լուծումներով։ Այն նախատեսված է 3200 հանդիսատեսի համար: Աշխատանքների մոտ 70%-ն արդեն ավարտված է: Հեծանվահրապարակը, պայմանագրի համաձայն, շահագործման կհանձնվի այս տարվա օգոստոսին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter