HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը տոնում է դպրոցական սննդի միջազգային օրը Հայաստանում

Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) և նրա գործընկերները՝ Ռուսաստանի Դաշնության Ճյուղային Սննդի ինստիտուտը (SIFI), ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը, նշել են Դպրոցական սննդի օրը։ Աբովյանի թիվ 8 դպրոցում անցկացված միջոցառումը համախմբել էր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի տարրական դասարանների դպրոցականներին և նրանց ծնողներին։ Այս մասին ասվում է ՊՀԾ-Հայաստանի տարածած հաղորդագրությունում։

ՊՀԾ-ն Հայաստանում 2012 թվականից իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը՝ ամեն օր ավելի քան 100 000 դպրոցականների ապահովելով տաք և սննդարար կերակուրներով:

Միջոցառման ընթացքում կարևորվել է ՊՀԾ-ի՝ «Դպրոցական սնունդ» ծրագրի գործունեությունը Հայաստանում: Երեխաները և նրանց ծնողները մասնակցել են ֆլեշմոբների և խաղերի`նախատեսված ծանոթացնելու անառողջ սննդակարգի վնասակար հետևանքների և բալանսավորված, սննդարար կերակուրների կարևորության հետ:

«Այսօր մենք նշում ենք «Դպրոցական սնունդ» ծրագրի մեր համատեղ ձեռքբերումները և բարձրացնում ենք սննդարար դպրոցական սննդի և մեր երեխաների առողջության համար դրանց կարևորության մասին իրազեկվածությունը», - նշել է Աբովյանի թիվ 8 դպրոցի տնօրեն Լուսինե Բաղդասարյանը, - «Դպրոցական սնունդը տրանսֆորմատիվ դեր է խաղացել երեխաների բարեկեցության մեջ և օգնել է փոխել նրանց սննդային սովորությունները: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր աջակիցներին, այդ թվում՝ ՊՀԾ-ին, Կառավարությանը, ծնողներին և մեր համայնքին, ովքեր միավորել են իրենց ջանքերը և դրանք ներդրել են մեր երեխաների զարգացման գործում»։ 

«Դպրոցական սնունդը վճռորոշ նշանակություն ունի երեխաների բարեկեցության համար։ Բացի այդ, այն  բարելավում է սովորելու կարողությունները՝ սեփական ներուժն օգտագործելու և, ի վերջո, կյանքի ընթացքում պոտենցիալ պրոդուկտիվությունը բարձրացնելու համար», - շեշտել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն։  «Հայաստանի կառավարության հետ հաջող համագործակցության շնորհիվ «Դպրոցական սնունդը» դարձել է առաջատար ծրագիր, որն ի վերջո նպաստում է երեխաների պարենային ապահովությանը ողջ երկրում»։ 

Աբովյանի թիվ 8 դպրոցը Կոտայքի մարզի 89 դպրոցներից մեկն է, որը ներկայում ՊՀԾ-ի «Դպրոցական սնունդ» ծրագրի մաս է կազմում: Նախատեսվում է, որ մինչև 2022 թվականի դեկտեմբերն այս դպրոցները ևս կհանձնվեն ՀՀ կառավարության վերահսկողությանը։ Ութ մարզ արդեն իսկ աստիճանաբար հանձնվել է պետության վերահսկողությանը՝ ծրագրի կայունությունն ապահովելու համար։ Ծրագրի հաջող ազգայնացման արդյունքում Հայաստանի կառավարությունը վերջերս ստորագրել է մտադրությունների նամակ և միացել է «Դպրոցական սնունդ» համաշխարհային կոալիցիային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter