HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում Սերբիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ալեն Սիմոնյանին

Մարտի 11-ին Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սերբիայի առաջին ռեզիդենտ դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է արտակարգ և լիազոր դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և հաջողություն մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում։

Նա նշել է, որ լիահույս է, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում բարեկամ Սերբիայի հետ ընթացիկ ծրագրերի հետագա զարգացումը և նոր ծրագրերի մշակումը խորապես կնպաստեն երկու երկրների միջև առկա համագործակցությանը:

Խոսելով Հայաստանի և Սերբիայի միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունից՝ Ալեն Սիմոնյանը կարևորել է հետևողական և լրացուցիչ ջանքերի ներդրումը հայ-սերբական երկկողմ և բազմակողմ փոխգործակցության օրակարգին նոր բովանդակություն և լիցք հաղորդելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter