HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի գլխավորած պատվիրակությանը

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի գլխավորած պատվիրակությանը:

Պաշտպան Գրիգորյանը, ողջունելով պատվիրակության անդամներին ՄԻՊ գրասենյակում, ընդգծել է, որ խոսքի ազատության ապահովումը մարդու իրավունքների պաշտպանի Սահմանադրական մանդատի ներքո է և, որ լրագրողներն ու մեդիա համայնքն իր բնական աջակիցներն են՝ Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը լավագույնս իրականացնելու հարցում:

ՄԻՊ աշխատակազմի փոխանցմամբ՝ Քրիստիննե Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել հաստատության Սահմանադրական մանդատն ու գործունեության ուղղությունները՝ շեշտելով հաստատության նկատմամբ հանրային բարձր վստահության փաստը։

Թերեզա Ռիբեյրոն իր հերթին լավագունն է մաղթել Քրիստիննե Գրիգորյանին՝ Մարդու իրավունքների պաշտպանության պատասխանատու առաքելության ընթացքում՝ վստահություն հայտնելով, որ նա իր ավանդը կբերի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության բարելավման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերն, անդրադառնալով մեդիայի և խոսքի ազատության պաշտպանության կարևորությանը, շեշտել են, որ մամուլի անհամաչափ ու ոչ անհրաժեշտ սահմանափակումները միայն վնասում են երկրում ժողովրդավարական զարգացմանը։ Կողմերը միաժամանակ ընդգծել են նաև որոշ դեպքերում տեղեկատվական մանիպուլյացիայի, ատելության հրահրման, և թիրախավորման նպատակներով մեդիայի միջոցների ու հնարավորությունների օգտագործման անթույլատրելիությունը:

Պաշտպան Գիրգորյանը Թերեզա Ռիբեյրոյին ներկայացրել է ՄԻՊ գրասենյակի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում մամուլի ազատության հարցերի վերաբերյալ քննվող երկու գործերի մանրամասները՝ նշելով, որ խոսքի և մեդիայի ազատության ապահովման ոլորտում կարևորում է քննարկումների ներառականությունն ու կարգավորումների իրավական որոշակիությունը՝ որպես իրավունքի խախտումների կանխարգելման երաշխիք: Պաշտպանը միաժամանակ նշել է մեդիագրագիտության բարձրացման, ինչպես նաև պատասխանատու լրագրողական գործելակերպերի խթանման անհրաժեշտությունը:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը հետագա համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter