HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զովունիում պայթյունի հետևանքով կնոջ և տղամարդու մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում միջոցառումներ են ձեռնարկվում՝ Զովունի գյուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 

ՔԿ-ի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով 2022թ. մարտի 11-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ առավոտյան ժամը 09։40-ի սահմաններում մայրը դուրս է եկել տանից, ապա զանգահարել է իրեն ու հայտնել, որ նախկին ամուսինը հետապնդում է  իրեն։  

Նույն օրը՝ ժամը 10։40-ի սահմաններում, «Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Զովունի գյուղի 40-րդ փողոցում մահացած կնոջ ու տղամարդու դիեր կան։

Կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հիշյալ վայրում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու դիեր՝ պայթյունի հետևանքով ստացված մարմնական վնասվածքներով։        

Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter