
Արցախի Ազգային ժողովի ֆեյսբուք էջը ենթարկվել է թշնամու հակերային հարձակման
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի Ազգային ժողովի ֆեյսբուք էջը ենթարկվել է թշնամու հակերային հարձակման: Էջով տարածվում են Արցախի բնակչության դեմ ուղված սպառնալիքներ:
«Խնդրում ենք չենթարկվել թշնամու սադրանքներին և այդ էջից գրառումներ չտարածել»,- նշվում է հայտարարության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել