HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սաղաիյան. հայ-իրանական հարաբերությունները երկու քաղաքակրթության երկխոսության լավագույն օրինակ են

Հայ-իրանական հարաբերությունները բացառիկ են որպես երկու քաղաքակրթության ու երկու մեծ կրոնի երկխոսության լավագույն օրինակ: Այս մասին ասել է Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ հանդիպման ժամանակ: Սեյեդ Ալի Սաղաիյանը ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Դեսպանի համոզմամբ՝ հայ հնագույն մշակույթի իրողության հավաստումն է նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաքի հռչակումը, հայ գրատպության 500-ամյակի մեծամասշտաբ նշումը:

Հասմիկ Պողոսյանն իր գոհունակությունն է հայտնել Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաքի պաշտոնական բացմանը Իրանի պատվիրակության մասնակցության առթիվ:

Նախարարն իր խոսքում կարևորել է հայ-իրանական մշակութային համագործակցությունը, որը հաստատուն քայլերով առաջ է ընթանում թե կինոարվեստի, թե հուշարձանների պահպանության, թե գրահրատարակության ու մշակութային փախանակությունների ոլորտներում:

Բոլորովին վերջերս հայկական պատվիրակությունը վերադարձել է Թեհրանի գրքի ցուցահանդեսից, երկու երկրների գրողների միություններն ակտիվ համագործակցում են գրական-թարգմանական նախագծերի իրականացման ուղղությամբ:

Իրանում գործող և տարածաշրջանային թարգմանական նախագծեր իրականացնող «Աֆրազ» և Հայաստանի «Ապոլոն» հրատարակչությունների համագործակցության արդյունքում թարգմանվել է և հրատարակման է նախապատրաստվում «Արդի հայ պոեզիա» ժողովածուն: Այն ներառում է հայ 12 ժամանակակից գրողի ստեղծագործություններ: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter