Հաստատվել է կորոնավիրուսի 111 նոր դեպք, մահացել է 2 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 111-ով՝ ընդհանուր կազմելով 421 953: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Նախօրեին կատարվել է 2939 թեստավորում (ընդհանուր՝ 2 933 020):
Մահացել է 2 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 8570 է: Առողջացել է ևս 282 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 408 215 -ի: Այս պահին փաստացի բուժում է ստանում 3533 քաղաքացի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել