HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արցախէներգոն» խնդրում է խնայողաբար օգտվել էլեկտրաէներգիայից և մարել պարտքերը

«Արցախէներգո» ՓԲԸ տեղեկացնում է, որ սկսած սույն թվականի մարտի 8-ից «Արցախբանկ», «Արցախփոստ», «Հայբիզնեսբանկ», «Հայէկոնոմբանկ» և «Արդշինբանկ» ՓԲ ընկերությունների համապատասխան սպասարկման կետերում, «Իդրամ», «Մոբիդրամ», «Թել-Սել» էլեկտրոնային հարթակներում և pay.artsakhenergo.am կայքում տեղադրված է տեղեկատվություն նախորդ ամսվա ընթացքում բաժանորդների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին:

«Հաշվի առնելով բեռի կտրուկ աճը, ինչի պատճառով մեծացել է նաև վթարների հավանականությունը, խնդրում ենք հնարավորության սահմաններում խնայողաբար օգտվել էլեկտրաէներգիայից և ժամանակին կատարել վճարումները, ինչը թույլ կտա ապահովելու սպասարկման անհրաժեշտ որակ։ Խնդրում ենք Ձեզ, մինչև սույն թվականի մարտի 15-ը մարել Ձեր կողմից սպառած էլեկտրաէներգիայի դիմաց պարտքը»,-հայտնում է ընկերությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter