HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոբելյան մրցանակակիրներից կազմված հանձնաժողովը պարգևատրել է Էդուարդո էռնեկյանին

Մայիսի 7-ին Ներվեգիայի մայրաքաղաք Օսլոյի Կառավարական պալատում արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին հանձնվեց «Բիզնես հանուն խաղաղության - 2012» մրցանակը:

Այս մրցանակը շնորհում է նոբելյան մրցանակակիրներից կազմված հանձնաժողովը, որը հատուկ զբաղվում է աշխարհի տարբեր երկրների ականավոր գործարարների ընտրությամբ:

Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությանը ներկա էին հանձանաժողովի անդամներ' 2006թ. խաղաղության նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Մուհամեդ Յունուսը, 2004թ. խաղաղության նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Վանգարի Մաաթհային, տնտեսագիտության ոլորտում Ալֆրեդ Նոբելի անվան Sveriges Riksbaks մրցանակակիր, պրոֆեսոր Մայքլ Սպենսը:

Արարողությանը մասնակցել են նաև Նորվեգիայում Արգենտինայի դեսպան Խուան Մանուել Օրտիս դե Ռոսասը և «Կորպորասիոն Ամերիկայի» փոխնախագահ Հյուգո Էռնեկյանը:

«Բիզնես հանուն խաղաղության» հիմնադրամը Առևտրի միջազգային պալատի հետ ամեն տարի ընտրում է այնպիսի բիզնեսմենների մի խմբի, ովքեր, բացի գործարարության մեջ առանձնանալուց, իրենց ընկերություններում ունեցել են հանրայնորեն արժեքավոր ձեռքբերումներ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի տեղեկացմամբ՝ բացի Էդուարդո Էռնեկյանից՝ այս տարի ընտրվել են նաև Իբրահիմ Աբուլեյշը (Եգիպտոս), Անիլ Ագարվալը (Հնդկաստան), Վլադաս Լասասը (Լիտվա), Դավիթ Վ. Մաքլենանը (ԱՄՆ), Ռեջինալդ Ա. Մենգրին (Տանզանիա) և Լատիֆուր Ռահմանը (Բանգլադեշ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter