HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանական կողմից հրթիռակոծվել է Իրաքի Էրբիլ քաղաքը

Մարտի 13-ի գիշերը հրթիռակոծվել է Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլը։ Ըստ քուրդ պաշտոնյաների՝ հրթիռները եղել են մի քանի տասնյակ և արձակվել են ոչ Իրաքի տարածքից։ Վերջիններիս տվյալներով՝ զոհեր չկան։

BBC-ն, հղում անելով Reuters գործակալության ամերիկացի անանուն բարձրաստիճան աղբյուրին, գրում է, որ հրթիռակոծությունն իրականացվել է Իրանի տարածքից։ Associated Press-ն էլ, հղում անելով իրաքցի պաշտոնյաներին, փոխանցում է, որ մի քանի հրթիռ ընկել է ԱՄՆ հյուպատոսության վրա։ Հյուպատոսության շենքը նոր է և ներկայումս այն դատարկ էր։ Պենտագոնի ներկայացուցիչն էլ նշել է, որ դեռևս հայտնի չէ, թե քանի հրթիռ է արձակվել և հենց որտեղ են դրանք ընկել։

Հարձակման պատասխանատվության վերաբերյալ մանրամասներ դեռևս չկան։ Այդուհանդերձ, Իրանի պետական հեռուստատեսությունը հայտարարել է, որ հրթիռներն ուղղված են եղել Իսրայելի գաղտնի բազաների վրա։ Սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակվում, որտեղ պնդվում է, որ դրանք կադրեր են Էրբիլի հրթիռակոծությունից։

Մարտի 13-ի գիշերը հրթիռակոծվել է Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլը։ Ըստ քուրդ պաշտոնյաների՝ հրթիռները եղել են մի քանի տասնյակ և արձակվել էին ոչ Իրաքի տարածքից։ Վերջիններիս տվյալներով՝ զոհեր չկան։

BBC-ն, հղում անելով Reuters գործակալության ամերիկացի անանուն բարձրաստիճան աղբյուրին, գրում է, որ հրթիռակոծությունն իրականացվել է Իրանի տարածքից։ Associated Press-ն էլ, հղում անելով իրաքցի պաշտոնյաներին, փոխանցում է, որ մի քանի հրթիռ ընկել է ԱՄՆ հյուպատոսության վրա։ Հյուպատոսության շենքը նոր է և ներկայումս այն դատարկ էր։ Պենտագոնի ներկայացուցիչն էլ նշել է, որ դեռևս հայտնի չէ, թե քանի հրթիռ է արձակվել և հենց որտեղ են դրանք ընկել։

Հարձակման պատասխանատվության վերաբերյալ մանրամասներ դեռևս չկան։ Այդուհանդերձ, Իրանի պետական հեռուստատեսությունը հայտարարել է, որ հրթիռներն ուղղված են եղել Իսրայելի գաղտնի բազաների վրա։ Սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակվում, որտեղ պնդվում է, որ դրանք կադրեր են Էրբիլի հրթիռակոծությունից։

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը սա անվանել է «զայրացուցիչ հարձակում», չնայած, նրա խոսքով, որևէ ամերիկացի չի տուժել, իսկ Էրբիլում ամերիկյան օբյեկտներին վնաս չի հասցվել։ Իրաքի պետական հեռուստատեսությունն էլ, հղում անելով Քուրդիստանի հակաահաբեկչական ուժերին, հայտնել է, որ հրթիռների թիվը 12-ն է եղել։

Ի սկզբանե, լրատվամիջոցները գրել էին, որ հրթիռներն արձակվել են այն թաղամասի ուղղությամբ, որտեղ տեղակայված է Էրբիլում ԱՄՆ հյուպատոսությունը։ Ամերիկյան ուժերը, որոնք տեղակայված են Էրբիլի միջազգային օդանավակայանում, նախկինում ևս ենթարկվել են հրթիռակոծության և անօդաչուներով հարձակման։ Այդ ժամանակ ամերիկյան պաշտոնյաները հարձակման համար մեղադրում էին Իրանի հետ կապ ունեցող աշխարհազորային խմբերին, սակայն վերջին մի քանի ամիսների ընթացքում նման հարձակումներ չէին եղել։

Վերջին անգամ ամերիկյան ուժերի նկատմամբ բալիստիկ հրթիռներ էին կիրառվել 2020 թվականի հունվարին՝ ի պատասխան Բաղդադի օդանավակայանում իրանցի զորահրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանության։ Այդ հարձակման ընթացքում ամերիկյան կողմը զոհեր չէր ունեցել, սակայն շատերը վիրավորվել էին։ 

Իրանի կողմից աջակցվող շիա իսլամիստական աշխարհազորայիններն ավելի վաղ հարձակվել էին նաև Սիրիայում ամերիկյան զորքերի վրա։ Երկուշաբթի օրը Սիրիայում Իսրայելի հարվածների պատճառով զոհվել էր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու անդամ։ Վերջինս խոստացել էր պատասխան քայլի դիմել։

Լուսանկարը՝ abna24.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter