HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում են տեղումներ․ եղանակի կանխատեսումը

ԱԻՆ-ը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը։

Հանրապետության տարածքում`

Մարտի 13-ի ցերեկը, 14-15-ը, 18-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-7 մ/վ, մարտի 13-16-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Մարտի 13-ի ցերեկը, 14-15-ը, 18-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter