Գյումրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տան առաջին հարկում
Մարտի 13-ին, ժամը 11:11-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի երկհարկանի տներից մեկում:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տան առաջին հարկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:37-ին, մարվել՝ 12:21-ին: Այրվել են տան (մոտ 30 քմ) հատակից մոտ 5 քմ հատված, գույքը և ջերմահարվել է միջանցքը (մոտ 5 քմ):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել