
Նիկոլը գնում է խորհրդարան
7-րդ ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածու Նիկոլ Փաշինյանը, քիչ առաջ ողջունելով Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիներին, նշեց, որ եթե մինչև մայիսի 6-ն ինքը խոսում էր «լֆիկական Օսվենցիմի» մասին, ապա այժմ Հայաստանը նմանվում է «քոչարյանասերժական Օսվենցիմի»:
Փաշինյանը, կոչով դիմելով այդ «Օսվենցիմում» գերված եղբայրներին, նշեց, որ իրենք ազատագրելու են Հայաստանը ռեժիմից և հասնելու են գլխավոր նպատակին՝ քաղաքական հեղափոխության:
Նա նաև շնորհակալություն հայտնեց իրեն և Կոնգրեսին ձայն տված բոլոր քաղաքացիներին, շեշտեց, որ Կոնգրեսը օգտագործելու է ստացած բոլոր մանդատները, և անձամբ ինքն ամեն ինչ անելու է Կոնգրեսի ու իր քաղաքական նպատակներին հասնելու և ժողովրդին ծառայելու համար:
Այս խոսքերը բուռն ոգևորություն առաջացրին հանրահավաքի մասնակիցների շրջանում: Փաշինյանը ընթերցեց նաև ՀԱԿ-ի մեծամասնական բոլոր թեկնածուների անունները ժողովրդի ծափահարությունների ներքո:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել