HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Երևանի Մյասնիկյան պողոտայում

Մարտի 13-ին, ժամը 20:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելլաջիո» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Opel Asrta G» (վարորդ՝ Ա. Ղ.), «Mercedes-Benz CLS», «Peugeot», «Nissan Fuga» և «BMW 325» մակնիշի ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածները դուրս են բերվել և հոսպիտալացվել տեղի ուժերով:

Փրկարարները «Opel Asrta G» ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են «Mercedes CLS», «Opel Asrta G», «Nissan Fuga» մակնիշի ավտոմեքենաները և փակել «Opel Asrta G» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter