Քարաթափում Կապան քաղաքում
Մարտի 14-ին՝ ժամը 03։23-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Զովք թաղամասի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. երթևեկությունը երկկողմանի փակվել է։
ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ Ձորք թաղամասին հարակից տարածքում ճանապարհի մոտ 10 մ երկայնքով տեղի է ունեցել քարաթափում (մոտ 9 խմ), ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել