Ստեփանակերտ-Մարտունի, Ստեփանակերտ-Դրմբոն ճանապարհի որոշ հատվածներ դժվարանցանելի են
Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ տեղացած ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով դժվարանցանելի է Ստեփանակերտ-Դրմբոն միջշրջանային ճանապարհի «Ցեխ ձոր» հատվածը, Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհահատվածի «Բովուրխանի» ոլորանները, Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածը:
Սյունիքի մարզում տեղում է ձյուն, իսկ «Զանգեր»-Սարավան հատվածում բուք է և մառախուղ։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Բոլոր ուղղություններում կատարվում են մաքրման աշխատանքներ:
Ներքին գործերի նախարարությունը վարորդներին հորդորում և խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել