HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատերազմ Ուկրաինայում, օր 19 (առցանց լուսաբանում)

«Հետք»-ը ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Մարտի 15-ի առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։

21:46

ՌԴ ՊՆ-ն ազդարարել է ուկրաինական պաշտպանական ձեռնարկությունների վրա հարձակումների մեկնարկի մասին։

21:45

⚡️Եվրամիության անդամ երկրները հաստատել են ՌԴ դեմ պատժամիջոցների նոր փաթեթը։

Այն կընդունվի վաղը։

  • Ռուսաստանի համար կչեղարկվի առևտրում առավել բարենպաստության ռեժիմը։ Ավելի վաղ այդպիսի միջոց կիրառել էր նաև ԱՄՆ-ն։
  • Կշարունակվեն ճնշումները ռուսական էլիտայի վրա։
  • Միջոցներ կձեռնարկվեն, որոնք թույլ չեն տա Ռուսաստանին և նրա էլիտային կիրառել կրիպտոակտիվները՝ պատժամիջոցներից խուսափելու համար։
  • Արգելք կդրվի Ռուսաստան շքեղության ապրանքների արտահանման վրա։
  • Կարգելվի Ռուսաստանից սև մետալուրգիայի ոլորտում գլխավոր ապրանքների ներկրումը։
  • Կարգելվի ռուսական էներգետիկ հատվածում ներդրումների իրականացումը։

21:23

Ուկրաինական իշխանությունները հայտարարել են, որ Բերդյանսկում լրագրողներին «ստիպում են աշխատել ռուսական քարոզչության համար»

Բերդյանսկում, որը գտնվում է ռուսական զինուժի վերահսկողության տակ, վախեցնում են լրագրողներին։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի գերագույն ռադայի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան։

«Զապորոժյեի մարզային վարչակազմի տվյալներով՝ Բերդյանսկում բռնազավթիչները վերաշարադրել են լրագրողների, նրանց հարազատների հասցեները։ Ստիպում են նրանց աշխատել ռուսական քարոզչության համար։ Սպառնում նրանց երեխաներով, ծնողներով, կանանցով»։

21:15

Ուկրաինայի գլխավոր դատախազը հայտնել է բրիտանացի լրագրողի վիրավորվելու մասին

Իրինա Վենեդիկտովայի խոսքով՝ լրագրողը ոտքերին կոտրվածքներ ունի։ «Ներկայումս լրագրողը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների հսկողության տակ։ Ողբերգությունը տեղի է ունեցել այսօր՝ երկու ժամ առաջ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Վենեդիկտովան։

21:09

Ռովնենի մարզի զինվորական վարչակազմ. Անտոպոլ գյուղի հեռուստաաշտարակի ուղղությամբ ավիահարվածների հետևանքով զոհվել է 9 մարդ։

20:44

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Մոսկվան գրանցում է Կիևի կողմից ֆոսֆորային և կասետային սպառազինության կիրառում։ Ավելի վաղ, նման սպառազինության կիրառման մեջ Կիևին մեղադրել էր ՌԴ ՊՆ-ն։

Իր հերթին ուկրաինական կողմը ռուսական զինուժին է մեղադրում ֆոսֆորային սպառազինության կիրառման մեջ:

20:29

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսանդր Նավալնու թիմը հայտարարել է, որ Իտալիայում հայտնաբերել է հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հետ կապ ունեցող երկու առանձնատուն։ Դրանցից մեկը գրանցված է նրա անունով, իսկ մյուսը՝ Սոլովյովի մոր։

Սոլովյովը ներառված է Եվրամիության պատժամիջոցների ցուցակում, ինչը ենթադրում է վերջինիս ակտիվների սառեցում։ Մարտի սկզբին իտալական La Repubblica-ն հայտնել էր, որ Կոմո լճի ափին գտնվող Սոլովյովի երկու առանձնատները ձերբակալվել են։

20:14

Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան հավանական է համարել առաջիկայում Ռուսաստանի հետ ռազմագերիների փոխանակումը։

19:36

Ուկրաինայի ՊՆ-ն հերքում է, որ ուկրաինական բանակը կապ ունի Դոնեցկի այսօրվա պայթյունի հետ։

«Դուք արդեն հանդիպել եք այդպիսի տեղեկատվության, որ Դոնեցկում հրթիռ կամ մեկ այլ զինամթերք է ընկել... Ցանկանում եմ նշել, որ դա միանշանակ ռուսական հրթիռ կամ էլ մեկ այլ զինամթերք է»,- հայտարարել է ուկրաինական գերատեսչության ներկայացուցիչը։

19:33

«Яндекс.Музыка»-ն и «VK Музыка»-ն չեն կարողանա իրենց հավաքածուներում ավելացնել արտասահմանյան կատարողների նոր երգերը։

19:26

«Միասնական Ռուսաստան» կուսակցությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել արևմտյան պատժամիջոցների իրականացման համար

«Միասնական Ռուսաստան»-ը պատրաստում է օրենսդրական փոփոխություններ, որով քրեական պատասխանատվություն կսահմանվի այն ընկերությունների և նրանց ղեկավարների նկատմամբ, որոնք կհետևեն արևմտյան պատժամիջոցներին։ Այդ մասին հայտարարել է կուսակցության գերագույն խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը։

19:23

Ուկրաինայի իշխանություններն արգելել են Ռուսաստանից ցանկացած գիրք բերել Ուկրաինա։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին։

19:19

⚡️Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի օրը հանդես կգա ԱՄՆ Կոնգրեսի առաջ։

19:12

ՄԱԿ-ի տվյալներով՝ փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինայում զոհվել է 630 խաղաղ բնակիչ, ևս 1 125-ը վիրավորվել է։ Այս տվյալները վերջնական չեն։ Բացի այդ, ներառված չեն նաև Մարիուպոլի տվյալները, որտեղ, ըստ տեղական իշխանության, զոհերի թիվը գերազանցել է 2000-ը։

19:05

⚡️Ռոսկոմնադզորը ՌԴ գլխավոր դատախազության պահանջով արգելափակել է TJournal-ը։ 

19:01

⚡️Ռուս-ուկրաինական բանակցությունների մասնակիցները տեխնիկական դադար են վերցրել մինչև մարտի 15-ը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ 

18:56

Ուկրաինական «Энергоатом»-ը պնդում է, որ ռուսաստանցի զինծառայողները զինամթերքի մի մասը պայթեցրել են Զապորոժյեի ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի մոտ։ Պետական ընկերության տվյալներով՝ ռուսաստանցի զինվորականները նախատեսում են «շարունակել պայթեցումը Եվրոպայի խոշորագույն միջուկային օբյեկտի մոտ»։ Ընկերությունում չգիտեն, թե արդյոք տեղի ունեցածի արդյունքում բարձրացել է ռադիացիոն ֆոնը։ 

18:47

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը La Repubblica-ին հայտարարել է, որ ԵՄ-ն կշարունակի պատժամիջոցներով ճնշումներ գործադրել Մոսկվայի վրա, որպեսզի «փոխի ուժերի բալանսը»։ Նրա խոսքով՝ Եվրամիությունն ունի սահմանափակող միջոցների պաշար։ 

Միշելը չի մանրամասնել, թե Ռուսաստանի դեմ ինչ նոր պատժամիջոցներ կարող են սահմանվել։ Նա հավելել է, որ այն ամենը, ինչ անում է ԵՄ-ն, ստիպում է Ռուսաստանին իրավիճակը լուծել դիվանագիտական ճանապարհով։

18:37

Meta ընկերությունը Facebook-ի և Instagram-ի օգտատերերին արգելել է նախագահների մահվան ցանկություններ հրապարակել

Ինչպես հայտնում է Reuters-ը, մարտի 13-ին Meta-ի փոխնախագահ Նիկ Քլեգը աշխատակիցներին գրել է, որ բովանդակության մոդերացման կանոններում հստակ կնշվի, որ արգելվում է երկրների ղեկավարների մահվան կոչերը։ 

18:29

Hromadske-ի տվյալներով՝ Մարիուպոլից արդեն իսկ դուրս է եկել 160 անձնական ավտոմեքենա։ Նրանք հաջողությամբ անցել են Բերդյանսկը և ուղևորվում են Զապորոժյե։

18:19

Pfizer ընկերությունը ևս հայտարարել է Ռուսաստանում ներդրումների դադարեցման մասին

Pfizer ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ կշարունակի ռուսական շուկա դեղամիջոցներ մատակարարել, սակայն ամբողջ շահույթը, որպես օգնություն, կուղարկվի Ուկրաինայի պատերազմում տուժածներին։

Pfizer-ը Ռուսաստանում չի իրականացնի նոր կլինիկական փորձարկումներ և կկանգնեցնի արդեն իսկ իրականացվող հետազոտություններում բուժառուների ընտրությունը։

18:08

Bayer կոնցեռնը հայտարարել է Ռուսաստանում իր ներդրումների ու գովազդային արշավների դադարեցման մասին

Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ կդադարեցվի Ռուսաստան ողջ ներկրումը, բացառությամբ դեղամիջոցների և գյուղատնտեսական նշանակության ապրանքների։

17:54

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարություն է տարածել Դոնեցկում «Точка-У»-ի հրթիռի բեկորի ընկնելու մասով։

17:38

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել Կամավորի օրվա առթիվ, որը նշվում է մարտի 14-ին։

«Մենք բոլորս կամավորներ ենք, որոնք պաշտպանում են Ուկրաինան։ Բոլոր միլիոնները, որոնք գործում են հաղթանակի համար»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև հիշատակել է բանակցությունները, որի չորրորդ փուլն ընթանում է ներկայումս և խոստացել նոր տնտեսական մոդել հետպատերազմական ժամանակաշրջանի համար։ Նրա խոսքով՝ տնտեսական նորամուծությունները կհայտարարվեն մի քանի օր անց։

Տեսաուղերձը նկարահանվել է Կիևի փողոցներից մեկի ֆոնին։ Զելենսկին բազմիցս հայտարարել է, որ գտնվում է Կիևում և չի պատրաստվում լքել մայրաքաղաքը։

17:29

ԵՄ-ն նախատեսում է պատժամիջոցներ սահմանել «Роснефть», «Транснефть» և «Газпромнефть» ընկերությունների դեմ և արգելափակել ներդրումները վառելիքի արդյունահանման և հետախուզման ընկերությունների նախագծերում։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ Ընդ որում, Եվրամիության երկրները մտադիր են շարունակել նավթ գնել այդ ռուսական ընկերություններից։

«Роснефть»-ի, «Транснефть»-ի և «Газпромнефть»-ի վրա արդեն իսկ տարածվում ԵՄ սահմանափակումները՝ վարկերի տրամադրման և պարտքերի ֆինանսավորման մասով։

16:14

Տեսախցիկը ֆիքսել է Կիևի վրա խոցված ռուսական հրթիռի ընկնելու կադրերը։

16:06

Մարիուպոլը պաշարել և հրթիռակոծում են ռուսական զորքերը։ Ահա, թե ինչ տեսք ունի քաղաքը թռչնի թռիչքի բարձրությունից։

15:57

Firefox-ը Yandex-ը հեռացրել է բրաուզերի նավարկման վահանակից` Google-ը լռելայն դարձնելով հիմնական որոնման համակարգ։

15:52

«ԴԺՀ» ներկայացուցիչների փոխանցմամբ՝ Դոնեցկում «Точка-У»-ի հրթիռի բեկորի ընկնելու արդյունքում զոհերի թիվը հասել է 17-ի, իսկ վիրավորներինը՝ 28-ի։

15:39

Ուկրաինացի ցուցարարները ներխուժել են ռուսաստանցի օլիգարխ Օլեգ Դերիպասկայի Լոնդոնում գտնվող առանձնատուն և կախել ռուսական իշխանություններին քննադատող պաստառներ (նաև ցենզուրայից դուրս)։

15:19

Վլադիմիր Պուտինն ստորագրել է ՌԴ ավիաընկերությունների լիզինգում գտնվող օտարերկրյա ինքնաթիռների նկատմամբ իրավունքների գրանցման հնարավորության վերաբերյալ օրենքը։

14:34

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը ծանր է անվանել, որի շրջանակներում կողմերը շփվել են տեսակապով։

«Կողմերն ակտիվորեն արտահայտում են իրենց դիրքորոշումները։ Հաղորդակցությունը վարվում է, սակայն ծանր է։ Անհամաձայնությունների պատճառը խիստ տարբեր քաղաքական համակարգերն են։ Ուկրաինան հանրության ներսում ազատ երկխոսությունն ու պարտադիր փոխհամաձայնությունն է։ Ռուսաստանը սեփական հանրության վերջնագրերով ճնշումն է»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Պոդոլյակը։

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլը մեկնարկել է շուրջ երկու ժամ առաջ։ Բանակցություններն ընթանում են տեսակապի միջոցով։

14:25

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, լեհ-ուկրաինական սահմանը հատել է 1 միլիոն 758 հազար մարդ։ Այդ մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետի աշխատակազմը։

Միայն վերջին մեկ օրվա ընթացքում Լեհաստանն իր տարածք է թողել ավելի քան 82 հազար ուկրաինացիների։

14:19

«Теремок»-ի հիմնադիրը, որն արագ սննդի ռուսական առաջատար ընկերություն է և շատերը պնդում են, որ այս ցանցը կարող է փոխարինել հեռացող արևմտյան ռեստորաններին, հայտարարել է, որ ոչ 3 ամսում, ոչ 3 տարում, անհնարին է ստեղծել իրական այլընտրանք հեռացող արագ սնդդի համար, ոչ գնով և ոչ էլ որակով։

14:05

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ճշտված տվյալներով Դոնեցկում զոհվել է 16 մարդ։

Ավելի վաղ, «ԴԺՀ» իշխանությունները հայտնել էին 20 զոհի և 18 վիրավորի մասին, որոնք տուժել էին «Точка-У»-ի քաղաքի վրա խոցված հրթիռի բեկորի ընկնելու հետևանքով։

13:43

Լուսանկարներ Դոնեցկից։

13:42

Կիևի երկնքում աշխատել է ՀՕՊ-ը։ Խոցվել է թևավոր հրթիռ։

13:39

Պուշիլին. Դոնեցկում հրթիռի բեկորի ընկնելու հետևանքով զոհերի թվում երեխաներ կան։

13:33

⚡️Չինաստանը հերքել է ամերիկյան լրատվամիջոցների տարածած լուրերը Ռուսաստանի ռազմական օգնության դիմումի վերաբերյալ

«Ամերիկյան կողմի տարածած համապատասխան հաղորդագրությունները կեղծ տեղեկություններ են»,- հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։

Ավելի վաղ, Reuters գործակալությունը, հղում անելով Վաշինգտոնում չինական դեսպանության ներկայացուցչին, հայտնել էր, որ նա ևս «ոչինչ չի լսել» ռազմական օգնության վերաբերյալ Ռուսաստանի դիմումի մասին։

13:28

Հակասական տվյալներ են ստացվում Դոնեցկից։

TACC գործակալությունը, հղում անելով իր թղթակցին, հայտնում է, որ Դոնեցկում «Точка-У»-ի հրթիռի բեկորի ընկնելու հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ, վիրավորվել՝ 10-ը։

РИА Новости-ն էլ, հղում անելով «ԴԺՀ» շտաբին, հայտնում է, որ զոհվել է 20 մարդ, ևս 9-ը՝ վիրավորվել։

13:24

Ավերվել է Էներգոդարը Զապորոժյեին կապող ավտոմայրուղու վրա կառուցված կամուրջը։

Այդպիսով, այլևս չկա ուղիղ կապ Էներգոդարի և մարզկենտրոնի միջև, այդ թվում նաև հումանիտար օգնության տեղափոխման և բնակիչների տարհանման համար։

13:21

Ճապոնական Bridgestone կոնցեռնը, մինչ հետագա ծանուցումը, դադարեցնում է Ուլյանովսկում ավտոանվադողերի արտադրությունը, Ռուսաստան առաքումներն ու ապագա ներդրումները։

13:13

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների հարցերով պետական ծառայությունը հայտարարել է, որ Կիևի բնակելի շենքի վրա հրթիռի ընկնելու հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել՝ 12-ը։

13:03

Telegram-ի ռուսական հատվածի ալիքները գրում են, որ Դոնեցկի կենտրոնում հրթիռի բեկոր է ընկել։ Կան տուժածներ։

Ենթադրաբար, դա «Точка-У»-ի խոցված հրթիռի բեկորն է, որն արձակվել էր Ուկրաինայի զինուժի կողմից։

12:47

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունների հերթական փուլը կսկսվի «մի քանի րոպեից»։ Հիշեցնենք, որ դրանք տեղի են ունենում առցանց ձևաչափով։

12:32

⚡️P&G-ն Ռուսաստանում թանկացնում է իր տնտեսական ապրանքների գները։

Այսպես, մարտի 15-ից լվացքի միջոցները կթանկանան 30 %-ի սահմաններում, մաքրող միջոցները՝ 26 %-ով, երեխաների հիգիենայի միջոցները՝ 47 %-ով, իսկ կանանց հիգիենայի պարագաները` 33 %-ով։

Խոսքը գնում է Ariel, Tide, Lenor, Fairy, Always, Gillette, Pantene, Blend-a-med և այլ ապրանքատեսակների մասին։

12:27

Սումիի մարզի Ախտիրկա բնակավայրի քաղաքապետ Պավել Կուզմենկոն հայտնել է գիշերային հրթիռակոծության պատճառով առնվազն 3 խաղաղ բնակչի զոհվելու մասին։

12:20

Ուկրաինայի ռմբակոծության պատճառով առանց լույսի է մնացել 1003 բնակավայր։ Վթարային էլեկտրասնուցումն ապահովում են 12 գեներատորներ, որոնցից 5-ը գործում են հիվանդանոցների համար։

12:14

«McDonalds'»-ը հայտարարել է մարտի 14-ից Ռուսաստանում իր 850 ռեստորանների փակման մասին։ Դրանցից մի քանիսը կգործեն ևս երկու-երեք օր։ Baza-ն տեսանյութ է հրապարակել ռեստորաններից մեկի վերջին հերթափոխից։

12:04

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է առավոտյան ճեպազրույցը։ Հիմնական մտքերը.

  • Ռուսական զորքերը, «հատուկ գործողության» ընթացքում, շարքից հանել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 3 920 օբյեկտ։
  • ՌԴ օդատիեզերական ուժերի ավիացիան և ՀՕՊ-ը խոցել են ուկրաինական չորս անօդաչու, այդ թվում՝ մեկ Bayraktar TB-2:
  • ՌԴ օդատիեզերական ուժերի ավիացիան մեկ օրվա ընթացքում խոցել է Ուկրաինայի ԶՈւ 187 օբյեկտ։
  • Ուկրաինայում «հատուկ գործողության ժամանակ» ռուսական զորքերի առաջխաղացումը մեկ օրվա ընթացքում կազմել է 11 կիլոմետր։

12:02

ՌԴ ԱԳՆ-ն РИА Новости-ին հայտարարել է, որ Ռուսաստանն աջակցում է ԱՄՆ-ից ՄԱԿ-ի կենտրոնակայանի տեղափոխման գաղափարին, ինչը «կազմակերպության աշխատանքը կդարձնի առավել քիչ քաղաքականացված»։

11:56

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել ռուսական կողմի կորուստների վերաբերյալ։

11:53

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ ռուսական ներխուժման մեկնարկից ի վեր զոհվել է 90 երեխա, ավելի քան 100-ն էլ վիրավորվել է։

11:50

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը գրում է, որ ռուսական դատախազությունը սպառնում է ձերբակալել արևմտյան ընկերությունների ակտիվներն ու աշխատակիցներին, որոնք որոշել են դադարեցնել իրենց բիզնեսը՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով։

Հեռախոսով, նամակներով, ինչպես նաև դատախազություն աշխատակիցների այցերի ժամանակ սպառնալիքները ստացել են սննդի, հագուստի և ծրագրային ապահովման արտասահմանյան արտադրողները, ինչպես նաև ռեստորանային ցանցերի սեփականատերերը։

Դրանց թվում են Coca-Cola-ն, McDonaldʼs-ը, Procter & Gamble-ը, IBM-ը և Yum Brands-ը (KFC-ի սեփականատեր)։

11:47

Կրամատորսկի քաղաքապետ Ալեքսանդր Գոնչարենկոն հայտարարել է, որ քաղաքի գիշերային արկակոծման արդյունքում զոհվել է 2 մարդ։

11:44

Չեռնիգովի մարզային վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը հայտարարել է, որ ռմբակոծվել է «Չեռնիգովսկայա պոլիտեխնիկա» ազգային համալսարանը։ Չաուսի խոսքով՝ մարտի 14-ի գիշերը համազարկային կրակի «Ураган» տիպի համակարգերից հրթիռակոծվել է Նեժին քաղաքը։

11:41

Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ իրենց հաջողվել է համաձայնեցնել մարտի 14-ին հումանիտար 9 միջանցքներով խաղաղ բնակչության տարհանումը։ Խոսքը գնում է Կիևի մարզում 6 միջանցքների և Լուգանսկի մարզում՝ 3 միջանցքների մասին։ Ամբողջական ցուցակը հրապարակել է hromadske-ն։

Բացի այդ, Ուկրաինայի իշխանությունները հույս ունեն, որ մինչև Մարիուպոլ այսօր կհասնի հումանիտար շարասյունը, որը 100 տոննա բեռ է տանում քաղաքի բնակիչների համար։

11:30

Ի՞նչ է կատարվել մարտի 14-ի գիշերը՝ հակիրճ.

  • Առավոտյան տեղեկություններ են ստացվել Ուկրաինայի տարբեր քաղաքներին հասված հարվածների մասին։ Վնասվել է Ժիտոմիրի մարզի Ռովնո քաղաքի մոտ գտնվող հեռուստաաշտարակը։ Կիևի մարզում հարվածներ են հասցվել Ստավիշե գյուղի վարչական շենքին, իսկ Կիևի երկնքում, ենթադրաբար, խոցվել են երկու հրթիռներ, որոնց բեկորները ընկել են տան վրա։ Դրա հետևանքով մեկ մարդ այրվել է։
  • Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբն իր ամենօրյա տեղեկագրում հայտնել է, որ նախորդ մեկ օրվա ընթացքում խոցվել է ռուսական չորս ինքնաթիռ։
  • ԱՄՆ-ն Չինաստանին զգուշացրել է լուրջ հետևանքների մասին, եթե վերջինս ռազմական օգնություն տրամադրի Ռուսաստանին։ Նման հավանականության մասին նախօրեին հայտնել էին ամերիկյան լրատվամիջոցները։
  • ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից հետո Ավստրալիան անհատական պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի 33 գործարարների և նրանց մերձավոր հարազատների նկատմամբ՝ սառեցնելով նրանց ակտիվներն ու արգելելով մուտքն այդ երկիր։
  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով նախօրեին Լեհաստանի հետ սահմանի մոտ զինվորական հրաձգարանի հրթիռակոծումը, կրկին ՆԱՏՕ-ին կոչ է արել փակել ուկրաինական երկինքը։ 
  • Ռուսաստանում երկուշաբթի գիշերն ամբողջությամբ արգելափակվել է Instagram-ը։

Լուսանկարը՝ Fabio Teixeira/Anadolu Agency via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter