
Շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Արցախի ԱԽ
Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հետևում է ադրբեջանական կողմի տեղաշարժերին, և որ կուտակումների մասին տեղեկությունները իրական չեն։
«Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկատվական դաշտում հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը՝ նպատակ ունենալով խուճապ առաջացնել մեր ազգաբնակչության շրջանում:
Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակն իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ համաձայն նախօրոք հաստատված պլանների։ Պաշտպանության բանակն ուշադիր կերպով հետևում է ադրբեջանական կողմի բոլոր շարժերին, և շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Կրկին հորդորում ենք հանրությանը՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրատվությանը»,- ասված է հաղորդագրությունում։
Մեկնաբանել